ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինի լացը գալիս է

Պուտինի լացը գալիս է
31.10.2019 | 12:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակով: Ելույթ ունենալով Բուդապեշտում Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների առջև՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ տարածաշրջանին խաղաղություն և կայունություն բերի: Նա նշել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները շատ ծանր վիճակում են. «Սրանք սպանություններ են, բռնություն, կողոպուտներ: Մենք տեսնում ենք, որ քրիստոնյաները զանգվածաբար հեռանում են Մերձավոր Արևելքից, դա չի կարող մեզ չանհանգստացնել»: Նա եկեղեցիների առաջնորդներին հիշեցրել է, որ ռուսական ինքնության հիմքում քրիստոնեական մշակույթն է: «Մենք չենք կարող առանց արցունքների նայել, թե ինչ է տեղի ունենում քրիստոնյաների հետ Մերձավոր Արևելքում: Մենք ձեր գնահատականի կարիքն ունենք, որ հասկանանք, թե լրացուցիչ ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ձեզ և աջակցենք»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ